Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3 միլիոնի

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3 միլիոնի

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3 միլիոնի։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։

Ըստ այդմ, Գերմանիայում արդեն կորոնավիրուսով վարակված է 3 011 513 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 78 452 մարդ։ Վերջին մեկ օրում արձանագրվել է 13425 նոր վարակված։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 99 մարդ։