Ադրբեջանցիներն Արևմտյան Ադրբեջան են անվանում մեր Տավուշը, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ նկատի ունի

Ադրբեջանցիներն Արևմտյան Ադրբեջան են անվանում մեր Տավուշը, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ նկատի ունի

Վիրտուալ տարածքում ակտիվ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս Թվիթերում՝ իր գրառումներն ուղղելով միջազգային հանրությանը։ Մենք քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանին խնդրեցինք մեկնաբանել սա։

«Նիկոլ Փաշինյանի ամենաուժեղ հարթակներից մեկն իր ֆեյսբուքյան հարթակն էր, բազմահազար լայքերը, բազմահազարանոց լսարանը, հետևորդները, սակայն վերջերս իրավիճակ է փոխվել: Նրանով հիացած օգտատերերն այժմ հայհոյում են իրեն, անեծքներ գրում, շատերը նաև դիսլայք են անում Նիկոլ Փաշինյանին, ուստի ֆեյսբուքն իր համար այլևս կոմֆորտ չէ: Նա հիմա ավելի շատ գրառումներ անում է Թվիթերի միկրոբլոկում: Փաշինյանի թվիթերյան ակտիվությունն ունի մի քանի պատճառներ. նախ Թվիթերում հայեր շատ քիչ կան, և հետո, այդ հարթակն ավելի շատ համարվում է արևմտյան հարթակ, ուստի Թվիթերում կան ավելի շատ արևմտյան քաղաքական ուժեր, քան, ասենք, ֆեյսբուքում», - անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի թվիթերյան օգտահաշվի ակտիվությանը, վարչապետի գրառումներին, ասում է քաղտեխնոլոգը:

«Նա ցույց է տալիս, թե ինքն, այսպես ասած, դավանում է արևմտյան արժեքներին, մեկ բառակապակցությամբ ասենք՝ փորձում է ներկայանալ որպես Արևմուտքի տղա: Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան գրառումներում բավականին սկանդալային հայտարարություններ է անում, որոնք, ըստ էության, նորություն չեն. Օրինակ՝ Արևելյան Ադրբեջան, կամ ասենք` Նախիջևանի փոխարեն գրում է Նախճիվան: Նախճիվան ասում են ազերիները, հայերն ասում են` Նախիջևան: Չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանը խոսում է ադրբեջանցիների լեզվով և դա ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական առումով Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցությունն ադրբեջանական է: Մենք հիշում ենք, թե Փաշինյանն ինչ տերմիններ է կիրառում շատ հաճախ, այնպես, որ այս գրառումները գոնե ինձ համար նորություն չէին: Ժամանակին նա խոսում էր «Արևմտյան Ադրբեջանին և Նախճիվանին» միացնող միջանցքի մասին, սակայն հավանաբար Իլհամ Ալիևին դա դուր չեկավ և նա դադարեց այդ մասին խոսել: Եթե տրամաբանենք` Արևելյան Ադրբեջան ասվածից դեպի արևմուտք Հայաստանն է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան: Ադրբեջանցիները շատ են սիրում Արևմտյան Ադրբեջան համարել Տավուշը` Նոյեմբերյանը, Բերդը, Իջևանը: Եթե սա լիներ առաջին անգամը, մենք կարող էինք մտածել, թե շփոթմունք է եղել, սակայն իրականությունն այլ բան է ասում: Գրառումը չջնջվեց, անգամ չխմբագրվեց», - խոսքը եզրափակում է քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան օգտահաշվում արված գրառումներին գրեթե ոչ մի հայ օգտատեր չի արձագանքում: