Հակառուսական սանկցիաները մեղմացվել են 

Հակառուսական սանկցիաները մեղմացվել են 

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել թուլացնել Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները եւ մի շարք ուղղություններով թույլատրել գործառնությունների իրականացումը։

Մասնավորապես, թույլատրվել է ստանալ դրամական փոխանցումներ, որոնք կապված են պարարտանյութերի, պարենային ապրանքների, գյուղատնտեսական նյութերի, դեղամիջոցների եւ բուժսարքավորումների հետ կապված։ Բացի այդ, հանվել է ռուսական «Ալֆա բանկի» հանդեպ սահմանված սահմանափակումը։

Այդպիսով, նշված բանկի ամերիկյան մասնաճյուղը կարող է կատարել ֆինանսական գործառնություններ ԱՄՆ եւ Արեւմուտքի երկրների կոնտրագենտների հետ։