Ընդդիմադիր պատգամավորը շնորհակալություն է հայտնում դատախազին միջնորդության համար

Ընդդիմադիր պատգամավորը շնորհակալություն է հայտնում դատախազին միջնորդության համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․

«Շնորհակալություն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին զեկուցող գլխավոր դատախազին ԱԺ ներկայացրած միջնորդության համար, որով պահանջում է անձեռնմխելիությունից զրկել Մհեր Սահակյանին` նրա նկատմամբ քրեական հետապնդում հարցելու համար:

Սա, անխոս, լավ առիթ է լինելու այս ԱԺ-ում կատարվածին անդրադառնալու, ճշմարտությունը հասարակությանը ներկայացնելու, այս ողջ ընթացքում իշխանական կեղծիքներին անդրադառնալո և իշխող ուժի փչած հերթական փուչիկը պայթեցնելու համար»: