Հասան Ավշարի տերերին
Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ընտանյոք հանդերձ կանչվել է դատախազություն։ Նա ևս անցնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով։ Այսինքն՝ դատախազությունն ուսումնասիրություն է սկսել Գրիգորյանին պատկանող գույքի վերաբերյալ, վիճարկում է նրա գույքի օրինականությունը։ Դատախազություն են կանչվել Ալիսա Հրաչիկի Գրիգորյանը, Թեմուր Արամայիսի Գրիգորյանը, Դիանա Արամայիսի Գրիգորյանը։
Նշենք, որ Գրիգորյանները երեք եղբայր են,մեկը Ավշար գյուղի երկարամյա գյուղապետն էր, մյուսը` ԱԺ նախկին պատգամավոր Ավշարի Արայիկը` Արայիկ Գրիգորյանը, ով մինչ օրս Հանրապետականների եւ Սերժ Սարգսյանի կողքին է։
Կարծիքներ