Ադրբեջանում հաստատվել է հաջորդ տարվա կենսապահովման նվազագույն գումարային սահմանաչափը

Ադրբեջանում հաստատվել է հաջորդ տարվա կենսապահովման նվազագույն գումարային սահմանաչափը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վավերացրել է հաջորդ տարվա համար այդ երկրում քաղաքացիների կենսապահովման համար անհրաժեշտ գումարային նվազագույն չափի մասին օրենքը։

Ըստ այդմ, 2020 թվականին կենսապահովման նվազագույն գումարային չափն այդ երկրում 190 մանաթ է լինելու, որը 120 դոլարին է համարժեք մոտավորապես։ Ընդ որում, աշխատունակ քաղաքացիների դեպքում այն 201 մանաթ է, թոշակառուների համար 157 մանաթ, իսկ երեխաների համար՝ 170 մանաթ։ Այս տարվա համեմատ աճը կազմում է 5,6 տոկոս։