Հայաստանի առջև շատ ու շատ վտանգավոր և կործանարար մարտահրավերներ կան

Հայաստանի առջև շատ ու շատ վտանգավոր և կործանարար մարտահրավերներ կան

«Defender 23» ռազմական զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին հրապարակումից հետո Հայաստանի «ամերիկյան երազանքի» հետեւորդները ոգևորվեցին, իսկ «ռուսական երազանքի» հետեւորդները հակառակը։

Բայց, ԱՄՆ կողմից հերքումը և մեկնաբանությունը, թե «Հայաստանի հիշատակումը «Defender 23» զորավարժություններին մասնակցող երկրների ցանկում, եղել է պարզապես Պենտագոնի լրատվական-ծառայության թիմի ներքին սխալի արդյունք։ Հայկական կողմը երբեք չի' մասնակցել այդ վարժանքներին, և չպետք է մասնակիցների ցուցակում տեղ գտներ»:

Սակայն տպավորություն է, որ ԱՄՆ-ն քարոզչական արշավ է սկսել` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերջնական ոչնչացման, մյուս կողմից` քարոզչական պատուհան բացելով շոշափել Ռուսաստանի արձագանքները, տրամադրվածությունը։

Նրանք, ովքեր պատրաստվում են Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման կենտրոնի, նրանք մեր պետականության և մեր ժողովրդի թշնամիներն են։

Սա զուտ էմոցիոնալ արտահայտություն չէ, այլ հնարավոր հետեւանքների, բախման կործանարար ազդեցության նկատմամբ գնահատական։

Հայաստանը ո'չ ռեսուրս, ո'չ հնարավորություն չունի դառնալու բախման կենտրոն։

Հայաստանի առջև շատ ու շատ վտանգավոր և կործանարար մարտահրավերներ կան, որոնց լուծումը օրախնդիր է, իսկ մարտահրավերների ավելացումը` դավաճանություն ազգային և պետական շահերին։

Քաղաքագետ՝ Արա Պողոսյան