Զանգվածային կողոպուտ «Դալմա մոլի» մոտակայքից

Զանգվածային կողոպուտ «Դալմա մոլի» մոտակայքից

Երեկ «Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենաներից կողային ապակիները կոտրելու միջոցով կատարվել է զանգվածային կողոպուտ: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Նահապետյանը:

«Երեկ «Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենաներից կողային ապակիները կոտրելու միջոցով կատարվել է զանգվածային կողոպուտ, որը արդյունք է ներկա իշխանության կողմից 800 հանցագործի համաներման միջոցով ազատ արձակելու։
Այս մասին մամուլը չգիտես ինչու լռում է։
Կողոպուտի զոհ ենք դարձել նաեւ մենք»,- գրել է նա։