Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի օրոք մեր անվտանգությունը զրո է․ ակցիա Ստեփանակերտում

Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի օրոք մեր անվտանգությունը զրո է․ ակցիա  Ստեփանակերտում

Այս պահին Արցախի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա է իրականացվում, ինքնաբուխ հավաքի մասնակիցները պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը հստակ դիրքորոշում հայտնի Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ: Ցույցի առաջնորդ Տիգրան Պետրոսյանն իր ելույթում նշեց․« Էլ դալշե նի կուդա, մունք գիտակից մասսա ենք, 2007թ-ից Արայիկ Հարությունյանը մեր երկրին վնաս ա տալիս, էդ կրիդիտներով, առնելով, փողին սովորցնելով՝ մեր մառալնի արժեքները կորցրել ա : 20թ-ին ինքը ՝ որպես ղեկավար, ֆեյսբուքում դիշովի շոուա արել՝ կոֆե խմելով, ասել՝ ժողովուրդ ես գնում եմ դիրքեր, բերեց հասցրեց էս օրին:Ամոթ ա, որ 2020թ-ից հետո թույլ ենք տվել, որ ինքը մնա:Սա արդեն վերջն ա:Մեր ղեկավարները թշնամական քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ: Վիտոն քինըմ ա քիրվայությունա անում, Արայիկը չգիտեմ՝ թա ինչով ա զբաղված: Եթե ըստի բալոտայա մնալու, ես իմ խոխոցը ստեղ թողալու չեմ:Արայիկը որպես հասարակություն մեզ անտեսում ա:Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի օրոք մեր անվտանգությունը զրո է, մեր ազգի, մեր արժանապատվությունն եք գցել» :

Նշենք, որ Ստեփանակերտի ցուցարարները սպասում են Երևան մեկնած պատվիրակության պատասխաններին :