«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը դեմ է սորոսականների ինքնագործունեությանը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը դեմ է սորոսականների ինքնագործունեությանը

Չնայած հայաստանյան իշխանության սորոսական փայատերերն Արցախում երկրորդ փուլին ընդառաջ որոշակի ակտիվություն են դրսեւորում եւ փորձում գործընթացները տեղափոխել անօրինական դաշտ, սակայն այս օրերին անդորր է, քարոզարշավ չկա: Մի կողմից, դա հակահամաճարակային միջոցառումների տրամաբանության մեջ է, մյուս կողմից որեւէ մեկը կասկած չունի, որ Արայիկ Հարությունյանը հաղթելու է, հաշվի առնելով Մասիս Մայիլյանի հայտարարությունն ու Սամվել Բաբայանի հրաժարվելը աջակցելուց: Ընդ որում, սորոսականների ինքնագործունեությանը դեմ է նաեւ Նիկոլ Փաշինյանը: