Ռայիսին սպառնացել է ոչնչացնել իսրայելական քաղաքները

Ռայիսին սպառնացել է ոչնչացնել իսրայելական քաղաքները

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Իսրայելի իշխանություններին սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվը և երկրի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Հայֆան։ 

Ռայիսին այս սպառնալիքը հնչեցրել է Թեհրանում Ազգային բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված զորահանդեսի ժամանակ։

Նրա խոսքով՝ իրանական բանակը «հզոր պատնեշ է հակահեղափոխական տարրերի, թաքֆիրական խմբավորումների և թշնամիների դեմ»։

«Օտար ուժերի, հատկապես ԱՄՆ-ի առկայությունը Մերձավոր Արևելքում անկայունություն է առաջացնում։ Այդ ուժերը պետք է հնարավորինս արագ հեռանան տարածաշրջանից։ 
Մինչդեռ Իրանի զինված ուժերը անվտանգության գործոն են տարածաշրջանում»,- ասել է Իրանի առաջնորդը։