Կորոնավիրուսի պատճառով Նյու-Յորքում փակվում են գինետներն ու ռեստորանները

Կորոնավիրուսի պատճառով Նյու-Յորքում փակվում են գինետներն ու ռեստորանները

Նյու-Յորքի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել քաղաքի գինետներն ու ռեստորանները, պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։ Այս մասին հայտնում է New York Times պարբերականը։

Արգելքը կսկսի գործել մարտի 17-ից։ Սրանով հանդերձ, մարդիկ կկարողանան այցելել գինետներ եւ ռեստորաններ՝ սնունդը տուն տանելու համար, կամ էլ կարող են տնային առաքմամբ պատվերներ կատարել։ Փակ կլինեն նաեւ գիշերային ակումբները, կինոթատրոնները եւ մյուս համանման հաստատությունները, ներառյալ նաեւ՝ փոքր թատրոնները։