Ռուսաստանում քննարկում են Ռուսական Պրեմիեր Լիգայի խաղերի դադարեցման հարցը

Ռուսաստանում քննարկում են Ռուսական Պրեմիեր Լիգայի խաղերի դադարեցման հարցը

Ռուսաստանի Պետդումայում, պատգամավոր Վալերի Գաազաեւը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Ռուսական Պրեմիեր լիգայի խաղերը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ պատգամավորի, դատարկ տրիբունաները բացասաբար են ազդում մարզիչների եւ մարզիկների վրա եւ թույլ չեն տալիս, որպեսզի երկրպագուները զգան ֆուտբոլային մթնոլորտը։ «Մարդկանց կուտակումները այժմ թույլատրելի չեն։ Փակվում են դպրոցներն ու մանկապարտեզները։ Ուստի կարծում եմ, որ ՌՊԼ խաղերը պետք է ժամանակավորապես դադարեցնել»,- ասել է Գաազաեւը։