Կրակոցներ՝ Թեհրանում Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց

Կրակոցներ՝ Թեհրանում Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց

Թեհրանում Իրանի Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց զինված անձը կրակ է բացել, ով անմիջապես ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից։

Թեհրանի ոստիկանության հրամանատարության տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ ոստիկանության 110 համարով արտակարգ իրավիճակների ծառայության կենտրոնում  ահազանգ է ստացվել «Շաֆա Յահյայանի» անվան հիվանդանոցի դիմաց հրաձգության դեպքի մասին։ 

Անմիջապես տեղում տեղակայված իրավապահները զինաթափել են հրաձգություն իրականացրած անձին և ձերբակալել նրան։ Այս անձի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան։
Ոստիկանության հրամանատարության տեղեկատվական կենտրոնից նաև հայտնել են, որ միջադեպի հետևանքով քաղաքացիներից ոչ ոք չի տուժել։

Դեպքի պատճառների և ձերբակալվածի դրդապատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։