Հայաստանի հավաքականն իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց

Հայաստանի հավաքականն իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց

Քիչ առաջ ավարտվեց Նորվեգիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, որը տեղի էր ունենում ընկերական խաղերի շրջանակում։ Հայաստանի հավաքականը ջախջախվեց 9-0 հաշվով՝ այդպես էլ չխփելով գոնե հեղինակության գնդակը։ Միայն առաջին կեսում Դավիթ Յուրչենկոն արդեն 5 գնդակ էր ընդունել դարպասը, ևս չորսը բաց թողեց արդեն երկրորդ կեսում։

Նշենք ,որ հանդիպման 17-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ Հատկանշական է, որ այս պարտությունը Հայաստանի հավաքականի համար պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։

Հայաստանի հավաքականը մի քանի տարի առաջ պարտվել էր Իտալիայի ընտրանում 9-1 հաշվով։