Քիթ քթի տված զրուցում էիք, հիմա ո՞նց է մեկուսանալը․․․

Քիթ քթի տված զրուցում էիք, հիմա ո՞նց է մեկուսանալը․․․
Մայիսի 14-ին մեր կայքում տեղադրվել էր լուսանկար, որտեղ Արսեն Թորոսյանը The Italian Armenia սրճարանում նստած էր։ Օգտատերերից մեկն էր լուսանկարել։ Սոցիալական հեռավորություն չէր պահպանվում։ Արսեն Թորոսյանը ի պաշտոնե  լինելով ակտիվ քարոզիչ, ով ասում էր «որ վարակակիրների թիվը կարող է հասնել 500 հազարի, մահերը հասնել հազարավորների ․․․», թերահավատություն էր առաջացնում, վտանգավոր թերահավատություն։ Փոխանակ ինքը հետևելու  հանրության վարքագծային կանոններին, հանրությունն էր հետևում նրան։  Նրա մամլո խոսնակն արձագանքեց, գրելով․
Alina Nikoghosyan

Անդրադառնալով որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում՝ հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։ Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում։
Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին։

Ստացվում է, որ եթե  իր աշխատակիցներն են, քիթ քթի տված կարող են զրուցել, հարցեր քննարկել․․․

Այսօրվա Կառավարության նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէր և նրան փոխարինում է փոխնախարար Լենա Նանուշյանը: Նույն Ալինա Նիկողոսյանն էլ ասում է․ «Քանի որ նախարարությունում ունենք հաստատված դրական դեպքեր: Նա կոնտակտավորի կոնտակտավոր է հանդիսանում և ինքնամեկուսացված է»: 

Հիմա ո՞նց է՝ քիթ քթի տված զրուցում էիք, հիմա ո՞նց է մեկուսանալը․․․

Իսկ գուցե հանրության թերհավատությու՞նն է պատճառը, որ արդեն "իրենք են մեկուսանում" ու հրապարակում։