Եթե իշխանությունների նպատակը ազնիվ լիներ, ասեմ՝ ինչ պիտի անեին

Եթե իշխանությունների նպատակը ազնիվ լիներ, ասեմ՝ ինչ պիտի անեին

«Խնդիրն այն է, որ այս պրոցեսը ապօրինի է, սիրելի ժողովուրդ ջան։ Այո, հանձնաժողով են ստեղծել, բայց ինչի համար են էդ հանձնաժողովը ստեղծել։ Դա ստեղծել են, որպեսզի այս ապօրինի պրոցեսը լեգիտիմացնեն։ Եթե իշխանությունների նպատակը ազնիվ լիներ, իրենք պետք է դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսը ընթացակարգով ապահովեին։ Հիմա էլ ստեղծել են հանձնաժողով, նորից եմ ասում, որ լեգիտիմացնեն սա»։ Այս մասին քիչ առաջ Ոսկեպարի եկեղեցու հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Կուզեն մարդկանց ներքաշեն սրա մեջ, գյուղապետեր և այլն, որ ասեն՝ իբր տեղի ժողովուրդը կողմ է սրան։ Բոլորի համար էլ շատ պարզ է, որ իշխանությունները փորձում են լռեցնեն բոլոր այն մարդկանց, որոնք փորձում են պայքարել»,- ասաց նա։