Թանկ «դուխով Նիկոլը»

Թանկ «դուխով Նիկոլը»

Վերին նկարներում «Այֆոն» տեսակի հեռախոսի փայտե և սելիկոնե պատյաններ են՝ արտադրված Հայաստանում: Փայտե պատյանի վրա, ինչպես երևում է, պատկերված է «դուխով Նիկոլը», իսկ մյուսի վրա՝ Հայաստանի գերբը: Բնականաբար, փայտն ավելի թանկարժեք նյութ է, քան սելիկոնը, և այդ պատճառով էլ փայտից պատրաստված պատյանն արժե 13.500 դրամ, իսկ մյուսը՝ ընդամենը 5000 դրամ: Այն, որ Հայաստանում դեռևս արտադրվում կամ գոնե վաճառվում են «դուխով Նիկոլներ», ինքնին արդեն նոնսենս է: Չի կարող դուխով լինել այն անձը, ով խեղճացած է Իլհամի առջև: Եվ իր խեղճությամբ խեղճացնում է մի ողջ երկիր: Ինչպես նաև մի ողջ ժողովուրդ, որն ապրում է երկրից դուրս: 

Դա՝ մեկ, և երկրորդ. այդ իբրև թե «դուխով», իրականում խեղճացված «նիկոլն» արժե 2,7 անգամ ավելի թանկ, քան Հայաստանի գերբով պատյանը: Դա, բնականաբար, երկրորդ անհեթեթությունն է՝ ինչպե՞ս կարող է խեղճացված «դուխով Նիկոլն» ավելի թանկ նյութից պատրաստված լինել, քան պետության գերբը: Եվ նշանակություն չունի, որ օդանավակայանում վաճառվող պատյանները նախատեսված են Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Քանի որ, որքան ինձ հայտնի է, Սփյուռքը վաղուց է դուրս եկել նիկոլապաշտության կոմպլեքսից: Եվ չեմ կարծում, թե մարդիկ իրենց հետ, որպես Հայաստանից հուշ, կտանեն «դուխով Նիկոլի» պատկերով պատյանը: