3մլն դրամ՝ տորթ, շամպայն, ծաղիկներ գնելու համար

3մլն  դրամ՝ տորթ, շամպայն, ծաղիկներ գնելու համար

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար  այսօր Գյումրու ավագանին համայնքի բյուջեից որոշեց  հատկացնել 3 000 000 դրամ:

Նշենք, որ նշված գումարից 2 100 000-ը հատկացվում է քաղցրավենիք գնելուն, իսկ ահա 400000-ին շամպայն, 200000-ին ծաղիկներ, 300000-ին բացիկներ են գնելու:

Ի դեպ, ավանդույթ  է դարձել, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից  քաղաքի տարբեր հատվածներում մարտի 8-ին ծաղիկներ ու բացիկներ են նվիրում կանանց ու աղջիկներին:

Իսկ ահա համայնքի բյուջեից հատկացված գումարի 2500000-ը բաժին է ընկնում համայնքային ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատող կանանց, որոնք  տոնից դեռ 1 օր առաջ քաղաքապետարանի կողմից տորթ ու շամպայն են ստանում:

Ուշագրավ է նաև, որ  գրեթե ամեն տարի   քաղաքապետարանը քաղցրավենիքի գնումները կատարում է քաղաքապետի ընտանիքին պատկանող հրուշակեղենի գործարանից: