Ռուսաստանի Պն-ն հերքում է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Պն-ն հերքում է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները հայտնվել են շրջափակման մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության, ռուսական խաղաղապահ բոլոր ստորաբաժանումները կանոնավոր կերպով շարունակում են իրենց աշխատանքը դիտակետերում՝ վերահսկելով կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։

Ավելի վաղ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները նույնպես շրջափակման մեջ են հայտնվել Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում։