Հայոց հողի վրա 2 տեղ կա, որտեղ ես ամուր կանգնում եմ . Մեծ մկրտություն՝ քառօրյայի մասնակիցների քավորությամբ

Հայոց հողի վրա 2 տեղ կա, որտեղ ես ամուր կանգնում եմ . Մեծ մկրտություն՝ քառօրյայի մասնակիցների քավորությամբ

«Եթե Հայոց հողի վրա 2 տեղ կա, որտեղ ես անկախ ինձանից ամուր կանգնում եմ կրունկների վրա ու մեջքս ինքն իրեն ուղղվում է, դրանք Գյումրին ու Արցախն են: Սիրտս սկսում է այլ կերպ աշխատել, ուղեղս հանգստանում է, մտքերս մաքրվում են: Հոգիս հանդարտվում է ու սկսում շնչել: Շնչել ազատորեն, ուժեղ, անվախ ու զգում լեռների զարկերակը... Հողի երակները... Երակներ, որի մեջ հոսում է բոլոր անմահների արյունը... Վաղը բոլորիս համար շատ կարևոր օր է: Վաղը Շուշիում մկրտվելու են հերոսների գենն ու շարունակությունը: Մկրտվելու են նոր ու ապագայի հերոսներ: Քրիստոնեավայել և հայեցի: Առաջ Աստված ու պահապան Հայոց զույգ բանակներն ու պետությունները» ,-գրել է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 15-ին, Խաչվերաց տոնի օրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիում, ժ.13:00-ին, ապրիլյան քառօրյայի մասնակիցների քավորությամբ տեղի կունենա մկրտության արարողություն, որի ընթացքում մկրտվելու են ապրիլում անմահացած հերոսների երեխաները, քույրերը, եղբայրներն ու հերոսների անունները կրող հարազատները: Սուրբ Մկրտության արարողության կազմակերպման հարցերով զբաղվել է Ռուբեն Մխիթարյանը: