«Գեղեցիկ տղա է»․ Բայդենը՝ Թրամփի բանտային լուսանկարի մասին

«Գեղեցիկ տղա է»․ Բայդենը՝ Թրամփի բանտային լուսանկարի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Դոնալդ Թրամփի՝ բանտից արված լուսանկարը մեկնաբանելիս ասել է՝ «գեղեցիկ տղա է»։

«Ես տեսա [լուսանկարը] հեռուստացույցով։ Գեղեցիկ տղա է։ Հիանալի տղա», - հեգնել է Բայդենը՝ լրագրողների հետ՝ Նևադայում կայացած զրույցում, փոխանցում է C-SPAN-ը։

ԱՄՆ ղեկավարն այժմ իր արձակուրդն անցկացնում է հենց Նևադայում։ Ավելի վաղ, Թրամփի՝ բանտ ներկայանալու նույն օրը Բայդենը գրել էր՝ այսօր, կարծում եմ, հրաշալի օր է։

Ավելի վաղ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ջորջիա նահանգի բանտ, որտեղ նրա դեմ 4-րդ քրեական գործն է քննվում՝ նահանգում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները «ռեկետային» մեթոդներով շահարկելու փորձի համար։ Նախկին նախագահը լուսանկարվել է ձերբակալության ժամանակ, ինչը մեծ տարածում է գտել համացանցում։

Քաղաքական գործիչը կալանքի տակ է անցկացրել մոտ կես ժամ և ազատ է արձակվել նախապես պայմանավորված 200 հազար դոլար գրավի դիմաց։