Թեհրանում տեղի կունենա ռեգիոնալ համագործակցությանը վերաբերող կարեւոր հանդիպում 

Թեհրանում տեղի կունենա ռեգիոնալ համագործակցությանը վերաբերող կարեւոր հանդիպում 

Ադրբեջանում իրանական դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Հարավային Կովկասի համագործակցության «3+3» ձեւաչափով երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թեհրանում՝ մինչեւ 2022-ի վերջը: Հիշեցնենք, որ «3+3» պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանը։

Դրան մասնակցել են 5 երկրներ ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան: Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, թեեւ Ռուսաստանը հայտարարում է, որ Թբիլիսիի համար դուռը բաց է պահում: