Ինչպես 25 եվրոյով թռչել Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս. Wizz Air ավիաընկերությունը 2020-ից ուղիղ չվերթներ կիրականացնի | «Հրապարակ» 16.12.2019

Ինչպես 25 եվրոյով թռչել Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս. Wizz Air ավիաընկերությունը 2020-ից  ուղիղ չվերթներ կիրականացնի | «Հրապարակ» 16.12.2019

2020 թվականից Wizz Air ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ  ապրիլից կիրականացվի Վիեննա-Երևան և Վիլնյուս-Երևան չվերթերը:

Wizz Air-ի կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրեաս Ռադոն նշել է, որ տոմսերը կարժենան 25 եվրո և վաճառվելու են միայն օնլայն: «Ուղևորները կարող են առցանց ամրագրումներ անել կամ օգտվել իրենց բջջային հավելվածներից: Եթե դուք ուղեբեռի կարիք չունեք, ապա չպետք է դրա համար վճարեք, նույն սկզբունքով՝ նաև սննդի դեպքում»,- ասել է նա:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»