«Առաջարկում եմ շնորհավորել նրան․ վարչության նոր պետ է նշանակվել»

«Առաջարկում եմ շնորհավորել նրան․ վարչության նոր պետ է նշանակվել»

Այսօր՝ հունիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարավարական հերթական նիստը, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանը նիստի մեկնարկում տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը պետի ժամանակավոր նոր պաշտոնակատար ունի։

«Առաջարկում եմ ողջունել տիկին Սիրարփի Հայկազյանին։ Նա նշանակվել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատար»,-  նշեց նա։