Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ են վարում
Իրանի հարցով Ջո Բայդենի հատուկ բանագնաց Ռոբերտ Մելլին վերջերս մի քանի հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ։
Financial Times-ը հայտնում է, որ Մելլիի շփումները Ամիր Սաիդ Իրավանիի հետ, հավանաբար, առաջին անմիջական շփումն էին Վաշինգտոնի և Թեհրանի պաշտոնյաների միջև այն ժամանակից ի վեր, երբ նախագահը Դոնալդ Թրամփն էր։
2018 թվականին Թրամփն ԱՄՆ-ին դուրս բերեց Իրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային համաձայնագրից:
Թերթը, վկայակոչելով դիվանագետներին ու վերլուծաբաններին, նշում է, որ Իրավանին եղել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ավագ անդամ, նախքան անցյալ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում դեսպան նշանակվելը։
Բայդենի վարչակազմին մոտ կանգնած թերթի անանուն աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները հիմնականում կենտրոնացել են հնարավոր բանտարկյալների փոխանակման վրա․
«Բանտարկյալների փոխանակումը կլինի բանակցությունների սկիզբը»,- ասել է դիվանագետը։ Քիչ հավանական է, որ միջուկային գործարք լինի, բայց կարող է լինել միջանկյալ համաձայնագիր կամ նման մի բան»:
Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ասել է, որ վարչակազմը «միշտ հավատացել է, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է՝ կանխարգելելու, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի»:
Financial Times-ի նյութը հրապարակվել է անմիջապես այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն փակեց հետաքննությունը իրանական օբյեկտի նկատմամբ, որը կասկածվում էր գաղտնի միջուկային գործունեության մեջ։
Միաժամանակ, Իսրայելը մեղադրել է դիտորդներին Թեհրանի ճնշմանը ենթարկվելու մեջ, գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Կարծիքներ