Աջ-ծայրահեղականները ցանկանում են խափանել Բայդենի երդմնակալությունը․ The Washington Post

Աջ-ծայրահեղականները ցանկանում են խափանել Բայդենի երդմնակալությունը․ The Washington Post

Միացյալ Նահանգներում աջ ծայրահեղական խմբերը մտադիր են խափանել իշխանության խաղաղ փոխանցումը ընտրյալ նախագահ Ջո Բայդենին։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Ըստ հրապարակման, դաշնային իշխանությունները եւ անկախ փորձագետներն ունեն մտավախություն, որ իրավապահ մարմինները տեղեկացրել են իշխանություններին, որ ողջ երկրում հնարավոր է հարձակումներ լինեն նահանգային կապիտոլիումների վրա, կամ նույնիսկ Վաշինգտոնի Կապիտոլիումը երկրորդ անգամ ենթարկվի հարձակման։ Իրավապահները չեն բացառել, որ հնարավոր է աջ ծայրահեղականները կիրառեն հրազեն եւ պայթուցիկ նյութեր։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի քսանին։