Մեզ հետ ոչ մեկ չի խոսել, եթե մեզ հետ խոսեին՝ մենք մեծ հաճույքով կմասնակցեինք հանրահավաքին

Մեզ հետ ոչ մեկ չի խոսել, եթե մեզ հետ խոսեին՝ մենք մեծ հաճույքով կմասնակցեինք հանրահավաքին

Այսօրվա հանրահավաքին ընդառաջ փորձում ենք պարզել, թե հայաստանյան քաղաքական ուժերի ներքաղաքական կյանքով ովքեր են հետաքրքրված ու ովքեր են մասնակցելու ի պաշտպանություն Արցախի անցկացվող հանրահավաքին։

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի հետ ենք զրուցել, պարզելու արդյոք մասնակցելո՞ւ է հանրահավաքին։

- Մենք իրենց հետ ճիշտն ասած չենք համագործակցում, ես տեղյակ չեմ ոչ մի բանից՝ իրենց հանրահավաքից։

- Հանրահավաքն իրականացվում է ի պաշտպանություն Արցախի, դուք էլ  բազմիցս կարևորել եք Արցախի խնդիրն ու նրա կարգավիճակի հարցը։

- Մենք էլ ենք պատրաստ ամեն ինչի մասնակցել, մենք էլ մեր կողմից մեր աշխատանքներն ենք կատարում, որ գոնե մի բանի պիտանի լինենք, որ հասնենք մեր նպատակին։

- Այսինքն, հիմա Դուք մասնակցելո՞ւ եք այսօրվա հավաքին, թե՞ ոչ։

- Պայմանավորվածություն չունեմ, մեզ հետ ոչ մեկ չի խոսել, եթե մեզ հետ խոսեին՝ մենք մեծ հաճույքով կմասնակցեինք, ես իրենց ծրագիրը չգիտեմ առանց ծրագիրը հասկանալու ես ի՞նչ գնամ, մեր կուսակցության ներսում պիտի դնենք քննարկենք, որ կարողանանք կուսակցական որոշում ընդունել։

- Իսկ որպես ՀՀ քաղաքացի էլ չե՞ք պատրաստվում մասնակցել։

- Որպես քաղաքացի ներկա կգտնվենք, մենք ոչ մեկից չենք տարբերվում, եթե մեր  քաղաքացիները, ոչ թե կուսակցության անդամները, գնում են մենք էլ կգնանք մեր քաղաքացիների կողքին կկանգնենք։ Այստեղ ոչ թե կուսակցությունն է խոսում, այլ անհանգստացած քաղաքացի։