Չեմ պատկերացնում, որ Պուտինն է «մեղավոր»․ Լուկաշենկոն՝ Պրիգոժինի մահվան մասին

Չեմ պատկերացնում, որ Պուտինն է «մեղավոր»․ Լուկաշենկոն՝ Պրիգոժինի մահվան մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոն մեկնաբանել է «Վագներ»ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահը։

Պրիգոժինը երբեք իր համար անվտանգության երաշխիքներ չի խնդրել, վստահեցրել է Բելառուսի ղեկավարը։

«Չեմ կարող ասել, թե ով է դա արել: Անգամ մեծ եղբորս փաստաբան չեմ դառնա։ Բայց ես ճանաչում եմ Պուտինին։ Նա խոհեմ, շատ հանգիստ մարդ է, կարևոր որոշումներ կայացնող մեկը։ 
Հետևաբար, չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր։ Այդ դեպքում՝ չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք է»,- նշել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ռուսաստանի Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինը։