Ով է Սվետլանա Լոբոդայի հայազգի միլիարդատեր սիրեցյալը․ բացահայտում է երգչուհին

Ով է Սվետլանա Լոբոդայի հայազգի միլիարդատեր սիրեցյալը․ բացահայտում է երգչուհին

Սվետլանա Լոբոդան YouTube-ի «Քննություն» (Экзамен) շոուին տված հարցազրույցում խոսել է օլիգարխ Արթուր Գրանցի հետ իր սիրավեպի մասին։ Գրանցը հայազգի միլիարդատեր է, ունի առանց մաքսատուրքի խանութներ Ուկրաինայի օդանավակայաններում, ինչի համար, ըստ լրատվամիջոցների, ստացել է «duty free-ի արքա» մականունը։ Նա 39-ամյա Լոբոդայից 11 տարով մեծ է,- հայտնում է Express Gazeta-ն։

Ըստ Սվետլանայի՝ Արթուրը վճռական անձնավորություն է՝ ուժեղ բնավորությամբ և, միևնույն ժամանակ, գիտի, թե ինչպես հոգ տանել սիրելիների մասին։ Երգչուհին այդ «ամուր ուսը» տեսնում է իր նոր սիրեցյալի մեջ:

«Նա ինձնից մեծ է և շատ իմաստուն, հասկացող: Նրա հետ ինձ աղջիկ եմ զգում», - խոստովանել է Սվետլանան:

Լոբոդան պատմել է, որ ստիպված է լինում ինչ-որ փոխզիջումների գնալ, քանի որ փորձերի և շրջագայության ծանրաբեռնված գրաֆիկը ժամանակ չի թողնում իր անձնական կյանքի համար։«Նա փոքր-ինչ կոտրում է ինձ, և քանի որ նրան շատ եմ սիրում, առաջին անգամ ասացի՝ զիջում եմ։ Նա ասում է. «Դե, էլի այստեղ աշխատում ես, ես քեզ խնդրել էի չէ՞ մի քիչ ժամանակ տրամադրել համատեղ հանգստի համար»: Այդ ժամանակ անմիջապես մտածում եմ՝ ինչպես ամեն ինչ անեմ։ Դա հետո կանեմ, սա մեկին կտամ` կանի։ Գլխավորը նրա հետ ժամանակ անցկացնելն է»,- կիսվել է Լոբոդան: