Ռուսները զինվորի՞ են գլխատել. ինչ է պնդում գլխավոր դատախազը

Ռուսները զինվորի՞ են գլխատել. ինչ է պնդում գլխավոր դատախազը

Ռուս զինվորականները Դոնեցկի մարզում գլխատել են ուկրաինացի զինծառայողին, այս մասին սոցցանցում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը:
«Ռուսաստանի Դաշնության հանցավոր քաղաքականության նոր սարսափելի ապացույց՝ ուղղված ուկրաինացիներին ոչնչացնելուն:

Տեղեկություն ենք ստացել, որ ռուս հրամանատարները հրամայել են գերի չվերցնել ուկրաինացի զինվորականներին, այլ սպանել անմարդկային դաժանությամբ՝ գլխատելով։ Դոնեցկի մարզում արձանագրվել է ուկրաինացի պաշտպանի գլխատվելու փաստը:

Սա սարսափելի բարբարոսություն է, որը տեղ չունի 21-րդ դարում։ Եվ սա հերթական ապացույցն է այն բանի, որ ագրեսորի կողմից կատարված ռազմական հանցագործությունները առանձին միջադեպեր չեն, այլ ռուսական ռեժիմի ծրագրված ռազմավարություն։ Այս հանցավոր հրամանները տրվել են գումարտակի ղեկավարության մակարդակով: Այս ամենը չպետք է անպատիժ թողնել: Կոչ եմ անում ողջ քաղաքակիրթ աշխարհին մեկուսացնել և պատժել ահաբեկչական երկրին»,- ընդգծել է Կոստինը։