Որն է պետական իշխանության քրիստոնեական ընկալումը, Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

Որն է պետական իշխանության քրիստոնեական ընկալումը, Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

1. Պետական իշխանության ինստիտուտի նշանակությունը

Եկեղեցու տեսակետի համաձայն, պետական իշխանության կրոնական նշանակությունը կայանում է աշխարհում չարի իշխանությունը սահմանափակել կարողանալու եւ բարիքի հաստատմանը նպաստելու մեջ /համեմատ՝ Հռոմ 13։1-7/։ Ընդ որում, իրականացնելով իր առաքելությունը, պետությունը իրեն հատուկ բնույթով, կարող է հիմնվել նաեւ ուժի վրա։ Ոչ մի այլ ինստիտուտ մարդկային հանրության մեջ չունի իրավունք դիմելու ուժի կամ հարկադրանքի /Հռոմ 13։4/։ Պետությունը կարող է որակվել հանցավոր կամ մեղսալի, եթե այն, դիմում է ուժի, բայց պայքարում է բարու դեմ, կամ էլ չի օգտագործում ուժի դիմելու իր իրավասությունը՝ չարիքը կանխելու համար։ Պետության գործունեության բարոյական գնահատման եկեղեցական չափանիշը հենց չարիքը կանխելու եւ բարիքին նպաստելու կարողությունն է։

 

2․ Քրիստոնյաները պետք է խուսափեն իշխանության բացարձակեցումից

Քրիստոնյան պետք է խուսափի իշխանության բացարձակեցումից, իշխանության՝ զուտ երկրային սահմանները չճանաչելուց, այն ժամանակավոր եւ անցողիկ արժեք չհամարելուց, որը պայմանավորված է աշխարհում առկա մեղքով եւ այն զսպելու անհրաժեշտությամբ։ Եկեղեցու ուսուցումների համաձայն, իշխանությունն ինքնին իրավունք չունի ինքն իրեն բացարձակեցնելու, ընդարձակելով իր սահմանները ընդհուպ մինչեւ Աստծուց ինքավար դառնալու, Նրա կողմից սահմանված իրողություններից ինքնավար դառնալու, ինչը կարող է բերել իշխանության չարաշահման եւ նույնիսկ՝ իշխանավորների աստվածացման։ Հետեւաբար, բռնապետներն ու դիկտատորները չեն կարող համարվել իրական քրիստոնյաներ, եթե իրենց այդպիսին համարեն նույնիսկ։

 

3․ Չի կարելի լինել քրիստոնյա եւ չմտածել աշխարհի մասին

Եկեղեցու համար չկա այլ ճանապարհ աշխարհի հետ հարաբերություններում, քան ընդառաջ գնալ աշխարհին, լիարժեքորեն գիտակցելով այն փաստը, որ աշխարհը լի է չարիքով ուցավով, կեղծիքով եւ անարդարությամբ, եւ միաժամանակ՝ այդ խոցելի բժշկելու եւ մարդուն, աշխարհն ու հասարակությունը փոխելու ձգտումով։ Չի կարելի լինել քրիստոնյա եւ չմտածել աշխարհի մասին, քանի որ մարդը Աստծո ստեղծագործությունն է։ Այո, մեղքն ու ցավը մուտք են գործել մեր կյանք ազատության եւ մարդու գոյաբանական ընտրության միջոցով, սակայն Եկեղեցին, որ աշխարհի վրա շարունակում է Քրիստոսի գործը, չի կարող աչքերը փակել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում աշխարհում։