Կինն իմացել է, որ հղի է ծննդաբերությունից 9 օր առաջ

Կինն իմացել է, որ հղի է ծննդաբերությունից 9 օր առաջ

ԱՄՆ բնակչուհին իմացել է, որ հղի է ծննդաբերությունից 9 օր առաջ։ Այս մասին հայտնում է FOX13 Memphis-ը։ Ըստ հրապարակման, նոյեմբերի 23-ին Լորեն Չալկը նկատել է, որ գտնվում է հղիության իններորդ ամսում, իսկ դեկտեմբերի երկուսին որդի է ունեցել, որին անվանել է Վայեթ։

Ամերիկուհին խոստովանել է, որ երկու վիժում է ունեցել եւ կորցրած է եղել հույսը, որ կհղիանա։ Նա խոստովանել է, որ երեխան իր լավագույն նվերն էր Ծննդյան տոների համար։