ԱՄՆ-ն կպաշտպանի Ճապոնիային՝ Չինաստանի հետ ունեցած տարածքային վեճում

ԱՄՆ-ն կպաշտպանի Ճապոնիային՝ Չինաստանի հետ ունեցած տարածքային վեճում

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է Ճապոնիայի Պնախարար Նոբուո Կիշիի հետ զրույցի ժամանակ, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի Ճապոնիայի շահերը Չինաստանի հետ Սենկակու կղզու հետ կապված ունեցած վեճում։

Մասնավորապես, նախարար Օսթինը հաստատել է, որ ԱՄՆ եւ Ճապոնիայի միջեւ գոյություն ունեցող Անվտանգության պայմանագրի հինգերորդ հոդվածը վերաբերվում է Սենկակու կղզուն եւ ենթադրում է, որ կողմերը համատեղ պաշտպանելու են մեկմեկու՝ եթե այլ պետության կողմից իրենց դեմ ռազմական ագրեսիա լինի։ Օսթինը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Արեւելա-Չինական ծովի ստատուս-քվոյի միակողմանի խախտման ցանկացած փորձի։