Սկանդալում հայտնված Մարությանի ընկերը կազատվի՞ պաշտոնից

Սկանդալում հայտնված Մարությանի ընկերը կազատվի՞ պաշտոնից

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի ենթադրյալ բազմաթիվ չարաշահումների մասին արդեն տեղեկացրել ենք։

Ավելին, փաստերը քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու ձեռքի տակ է, եւ դրանով, ըստ մեր տեղեկությունների, զբաղվում է ԱԱԾ֊ն։

Այս ամենի ֆոնին մենք նոր տեղեկություններ ենք ստացել, որ Արմեն Գրիգորյանը մոտակա օրերին ազատվելու է աշխատանքից, հնարավոր է ազատվեն նաև այլ աշխատակիցներ և ամենայն հավանականությամբ կարող են լինել նաև ձերբակալություններ։ Այս պատմությունը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքապետարանում և շուտով հնարավոր է քաղաքապետարանի այլ ստորաբաժանումներում նոր բացահայտումներ և պաշտոնանկություններ լինեն:

Հիմնարկի տնօրենը մեր զանգերին չպատասխանեց տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ նման տեղեկություններ չունեն  ապա ավելացրին` եթե տնօրենը ազատվի կտեղեկացնենք։

Նշենք, որ չարաշահումների վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտնել էր, թե քանի դեռ  իրավապահ մարմինների կողմից դրա վերաբերյալ հայտարարություն չկա, ինքը զերծ կմնա մեկնաբանելուց։

Նշենք նաեւ, որ Արմեն Գրիգորյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է։