Գոռ Սահակյանը նվաճեց 3 ոսկե մեդալ՝ հռչակվելով չեմպիոն

Գոռ Սահակյանը նվաճեց 3 ոսկե մեդալ՝ հռչակվելով չեմպիոն

Հայաստանն առաջին ոսկե մեդալները նվաճեց Երեանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

Երկամարտի 320 կգ արդյունքով 67 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Գոռ Սահակյանը։

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը պայքարը սկսեց 170 կգ-ից եւ վստահությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզիչները եւս 5 կգ ավելացրին: