Հայտնի առեւտրականին կախաղան են բարձրացրել

Հայտնի առեւտրականին կախաղան են բարձրացրել
Իրանում կախաղան են բարձրացրել երկու դրամափոխ առեւտրականների։ Նրանցից մեկը հայտնի Վահիդ Մոզլումինն է եղել, որը Իրանում հայտնի է որպես «դրամի սուլթան»։ Նա հայտնի դրամափոխ սպեկուլյանտ է, որը կարողություն է դիզել արժութային վայրիվերումները սեւ շուկայում սեփական շահերին ծառայեցնելով։ Այս մասին գրում է Arab News-ը։



Նրան ձերբակալել են դեռ այս տարվա հուլիսին եւ խուզարկության ընթացքում տանից հանել երկու տոննա ոսկե դրամներ։



Նշենք, որ ներկայումս, երբ իրանական ռիալն արդեն եռակի արժեզրկվել է, մարդիկ արտարժույթ կամ ոսկի են կուտակում «սեւ օրվա» համար եւ այստեղ արդեն գործի են անցնում սպեկուլյանտները։ Նման իրադրության պայմաններում Իրանում ստեղծվել են հատուկ ծառայություններ, որոնք պայքարում են սպեկուլյացիայի դեմ։