Ի՞նչ կապ կա վարչապետի նոր խորհրդականի ու քաղաքապետ Մարությանի միջև

Ի՞նչ կապ կա վարչապետի նոր խորհրդականի ու քաղաքապետ Մարությանի միջև
Հոկտեմբերի 18-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արտակ Գասպարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ Արտակ Գասպարյանը քաղաքապետ Հայկ Մարությանի վաղեմի ընկերն է։ Վերջին 20 տարիների ընթացքում բնակվել է Մոսկվայում, և որևէ կապ չի ունեցել հայաստանյան քաղաքական դաշտի հետ, Ռուսաստանում նույնպես չի զբաղվել քաղաքականությամբ․ եղել է դերասան և պրոդյուսեր, «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից մեկն է։



Նա անկուսակցական է, սակայն խոսվում է, որ Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետի թեկնածուի առաջադրումը նրա մտահղացումն է եղել։ Ըստ մեր տեղեկությունների՝ Գասպարյանն ու Մարությանը նախքան ՔՊ թեկնածուի որոշելը, միասին գնացել են վարչապետ Փաշինյանի մոտ, և երկար առանձնազրույցից հետո նրանց հաջողվել է Փաշինյանին համոզել, որ Մարությանը քաղաքապետի պաշտոնի համար ՔՊ-ի շարքերում լավագույն թեկնածուն է։ Բացի այդ, չլինելով ՔՊ անդամ, նա նաև զբաղվել է Մարությանի նախընտրական քարոզարշավի կազմակերպմամբ։