Զարհուրելի դեպք Գեղհովիտում․ թաղման ժամանակ կտրել է համագյուղացու պարանոցը

Զարհուրելի դեպք Գեղհովիտում․ թաղման ժամանակ կտրել է համագյուղացու պարանոցը
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում զարհուրելի դեպք է տեղի ունեցել։ Հոգեհանգստի արարողության ժամանակ Գեղհովիտ համայնքի բնակիչներից մեկը՝ Սմբատ Ըռքոյան անունով- ազգանունով, «կտրել է իր համագյուղացի Արսեն Մկրտչյանի պարանոցը»։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։



Համայնքապետ Վարդան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոկորդը չի կտրել, այլ պարանոցը։ Միանգամից տեղափոխել են Մարտունու հիվանդանոց, արյունը դադարեցրել են․



«Միանգամից տարանք հիվանդանոց, արյունը դադարեցրինք, հիմա շոկի մեջ ենք, հույս ունենանք, որ ողջ կմնա»։



Հարցրինք, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել համագյուղացիները, իրար հետ որևէ վեճ ունեցե՞լ են, ասաց, որ չի հիշում, որ որևէ նման դեպք լինի։ Տեղեկացանք նաև, որ Ըռքոյանը երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում և գյուղ է եկել միայն վերջերս։