Սանիտեքի աղբանոցներից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա. Նիկոլ Փաշինյան

Սանիտեքի աղբանոցներից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հրաժարականի թեմային: Նա նշեց, որ որևէ գործողություն չպետք է անի ժողովրդի իշխանությունը վտանգի տակ դնելու համար, բայց մյուս կողմից պետք է արտահերթ ընտրություններ լինեն, որ այս բարիկադային վիճակը վերանա:



**Hraparak.am**-ը նկատեց, թե իր թիմակիցներն արդեն աղբամաններով են սպառնում, եթե ՀՀԿ-ն որոշի այլ թեկնածու առաջադրել, արդյոք ի՞նքն էլ է կողմնակից այդ մոտեցմանը: Վարչապետն ասաց, որ ավելի վտանգավոր է պատմության աղբանոցում հայտնվելը: «Եթե աղբամանների մասին է խոսքը, մենք սովորաբար խոսում ենք պատմության աղբանոցի մասին, որը, կարծում եմ, ավելի վտանգավոր է, քան Սանիտեքի աղբանոցը: Սանիտեքի աղբանոցներից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Իսկ ովքե՞ր կարող են հայտնվել պատմության աղբանոցում, վարչապետը անուններ չտվեց. «Կարծում եմ՝ տարբերակներն էդքան շատ չեն, որ կռահումներ անենք»:



Մանրամասներն՝ ավելի ուշ:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**