Մարդիկ ամբողջ աշխարհում ցանկանում էին երգել La Boheme-ը Ազնավուրի հետ նրա հայրենիքում․ Միքայել Ժան

Մարդիկ ամբողջ աշխարհում ցանկանում էին երգել La Boheme-ը Ազնավուրի հետ նրա հայրենիքում․ Միքայել Ժան
Ծագումով հայ եւ աշխարհի քաղաքացի։ Նա ֆրանսերենի եւ ֆրանսիական արժեքների լավագույն դեսպաններից մեկն էր ամբողջ աշխարհում։ Ինչպես փոխանցում է **«Սպուտնիկ Արմենիան», **այսպես է բնութագրել Ազնավուրին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության Գլխավոր քարտուղար Միքայել Ժանը, ով ժամանել է Երեւան՝ առաջիկայում տեղի ունենալիք Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի առիթով։



«Խորը վշտով իմացանք, որ կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը։ Տեղի ունեցավ դա այն ժամանակ, երբ ֆրանկոֆոնիայի ընտանիքից բոլոր հյուրերը պատրաստվում էին երգելու La Boheme-ը՝ հեղինակի հետ նրա նախնիների երկրում։ Ծագումով հայ եւ աշխարհի քաղաքացի Ազնավուրը լավագույն դեսպաններից էր ամբողջ աշխարհում՝ ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական արժեքների»,- ասել է Ֆրանկաֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Նա նաեւ կոչ է արել հիշելու ՄԱԿ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանին եւս։