Կրակոցներին ներկա է եղել նաև Աբրահամ Մանուկյանը

Կրակոցներին ներկա է եղել նաև Աբրահամ Մանուկյանը
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը:



Hraparak.am-ը տեղեկացավ, որ այդ օրը միջոցառում է եղել տվյալ ռեստորանում, որին մեծ թվով մարդիկ են ներկա եղել, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանը, Հարություն Կարագյոզյանը՝ Կարամելի Հարութ, Աբրահամ Մանուկյանը։ Նրանք երեքն էլ նախորդ գումարման ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ են։ Ըստ ականատեսների վկայությունների՝ կրակոցներն արձակել է Հարություն Կարագյոզյանը, որը նախկինում էլ բազմաթիվ կրիմինալ պատմությունների մեջ է ներքաշված եղել։ Նա այժմ կասկածյալ է։ Միջոցառմանը ներկա անձանց, այդ թվում՝ ԲՀԿ անդամ Աբրահամ Մանուկյանին արդեն հրավիրել են հարցաքննության։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**