Նկարահանվում է ֆիլմ՝ Լենինգրադի բլոկադայի մասին

Նկարահանվում է ֆիլմ՝ Լենինգրադի բլոկադայի մասին
Ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը ֆիլմ է նկարահանում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում Լենինգրադի բլոկադային։ Այս մասին հայտնում է** ФАН**-ը։ Ըստ հրապարակման, ռեժիսորը այս մասին ասել է «Ռոդինա» կինոթատրոնում օրերս կայացած «Ելենա» եւ «Լեւիաֆան» ֆիլմերի հատուկ դիտման ժամանակ։ Ըստ Զվյագինցեւի, ֆիլմը բաղկացած է լինելու երեք նովելներից, որոնցում ներկայացվելու են մի քանի մարդկանց ճակատագրերի պատմությունը, իսկ նովելներից մեկի գործողություններն էլ ընթանալու են բլոկադայի ենթարկված Լենինգրադում։ Ռեժիսորը ասել է, որ իր հիմնական խնդիրն է ցույց տալ հասարակ մարդու կյանքն ահարկու այդ օրերին։