Թայֆուն Հարավային Կորեայում՝ հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել

Թայֆուն Հարավային Կորեայում՝ հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել
Հարավային Կորեայում մոտ 300 ավիաթռիչք է չեղյալ հայտարարվել։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Չեղարկված թռիչքներից 123-ը միջազգային Չեջուո օդանավակայանից են եղել։ Արտակարգ իրավիճակի պատճառը եղել է «Թրամի» թայֆունը, որը ներկայումս մոլեգնում է այնտեղ։ Նշենք, որ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ նույն թայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 1000 ավիաթռիչք էր չեղյալ հայտարարվել։