ՀՀԿ-ական գյուղապետերը առաջադրվել են ինքնառաջադրման կարգով

ՀՀԿ-ական գյուղապետերը առաջադրվել են ինքնառաջադրման կարգով
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայանալու են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:Նշված համայնքներում թեկնածուների գրանցումը ավարտվեց սեպտեմբերի 26-ին: Այս ընտրություններին ՀՀԿ-ական գյուղապետերը հրաժարվել են ՀՀԿ-ից եւ իրենց թեկնածություններն առաջադրել են ինքնառաջադրման կարգով: Դդմաշենում համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի հետ կմրցակցի անկուսակցական, «Սեւան ազգային պարկ»-ի տեսուչ Սերգեյ Սերգոյանը: Մաքենիսում թեկնածուները 3-ն են, բոլորն էլ անկուսակցական: Համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը, Ռադիկ Ավետիսյանը եւ Գոռ Նաջարյանը: Ներքին Գետաշենում կպայքարեն անկուսակցական, «Մարտունիշին» ԲԲԸ տնօրեն Սպարտակ Գորանցյանը եւ համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանը: Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի մարզի Երանոս, Վերին Գետաշեն եւ Սարուխան համայնքներում, որտեղ առաջադրումներն սկսվել են սեպտեմբերի 26-ից: