Ամեն մարդ իր արածի համար է պատասխանատու. Արամ Դանիելյան

Ամեն մարդ իր արածի համար է պատասխանատու. Արամ Դանիելյան
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:



Գործի քննությունը հետագայում հանձնվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, որտեղ էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կայացված որոշմամբ՝ քրեական գործ հարուցելը մերժվել էր: Սակայն Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին: Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության: Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործը գտնվում է նախաքննության մարմնում, եւ որեւէ մտահոգություն չունի ստուգումների հետ կապված. «Ինձ ոչինչ չի մտահոգում: Գործը գտնվում է նախաքննության մարմնում, նախաքննություն է կատարվում: Եթե հայտնաբերեն խախտումներ՝ պատասխանատուները պատասխան կտան, ես մտահոգվելու բան չունեմ»:



**-Պարո´ն Դանիելյան, ո՞վքեր են պատասխանատուները, Ձեր աշխատակիցնե՞րը:**



-Ամեն մարդ իր արածի համար պատասխանու է:



-**Այդ թվում նաեւ Դո՞ւք:**



-Այո, ինչ մասին է խոսքը:



**-Կարծում եք, որ այս ստուգումները ուղղորդվա՞ծ են:**



-Ես չեմ կարող ասել, ձեր հարցին չեմ կարող պատասխանել, իրենք իրենց գործն են անում:



**-Պաշտոնից հեռանալուց հետո ինչո՞վ եք զբաղվում:**



-Հիմա հանգստանում եմ:



Հրազդանի փոխքաղաքապետ Վարուժան Սաֆարյանը կարծում է, որ նախկին քաղաքապետն է պատասխանատու կատարված չարաշահումների եւ թույլ տված խախատումների համար։ Ես հասկանում եմ իր ասածը, բայց քաղաքապետը միակ մարդն է ամբողջը քաղաքապետարում, ով տնօրինում է ֆինանսները, այսինքն՝ առանց քաղաքապետի ստորագրությամբ եւ կնիքի ոչ մի ֆինանսական գործարք չի կայանում: Ենթադրենք՝ դա կատարվել է հարկային բաժնում, կա օրենքի կետեր, որտեղ կա հսկողության մեխանիզմ: Եթե տարիներով այդ մեխանիզմը չի գործել եւ չարաշահումները շարունակվել են, ո՞վ պետք է պատասխան տա: Համապատասխան մարմիները կորոշեն, թե ով է մեղավոր: Համայնքի ղեկավարը նրա համար է, որ ֆինանսական հոսքն էլ իր ձեռքում լինի, բաժինների հսկողություներն էլ, բա ժողովուրդը ինչի՞ համար է քաղաքապետ ընտրում:



**-Պարո´ն Սաֆարյան, Դանիելյանը իր հարցազրույցներում մեկում նշել է, որ ստուգումները ուղղորված են նոր իշխանության կողմից, նկատի ունենալով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին: Ի՞նչ կասեք այս մասին:**



-Լավ էլի, էդ մարդուն հանգիստ թողեք: Էդ մարդը պայքարել է արդարության համար, երկրի համար: Հիմա ամեն ինչը բերեք կապեք Միքայելյան Սասունի հետ, կլինի՞: Եթե ստուգումներ են կատարվել Հրազդանի քաղաքապետարանում եւ ինչ-որ բաներ են գտել, դա ո՞նց կարելի է ասել, որ Միքայելյան Սասունն է ուղղորդել: Ախր չի կարելի չէ մարդու անվան հետ անընդհատ կապել իրենց թերությունները, հանցագործություններն ու գողությունները:



**Նելլի Կարապետյան**