Պետդեպում հույս չունեն, որ Մոսկվան կգնա զիջումների

Պետդեպում հույս չունեն, որ Մոսկվան կգնա զիջումների
ԱՄՆ Պետքարտուղարի Միջազգային անվտանգության եւ սպառազինությունների վերահսկողության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը ամենայն հավանականությամբ զիջումների չի գնա եւ չի իրականացնի անհրաժեշտ այն քայլերը, որով կչեզոքացնի ԱՄՆ կողմից հակառուսական նոր սանկցիաների փաթեթի կիրառման անհրաժեշտությունը։ Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան մասնավորապես ասել է, ելույթ ունենալով Սենատում, որ Միացյալ Նահանգները հստակ հասկացրել է, որ Սկրիպալների գործով առաջին սանկցիոն փաթեթի սահմանումը կապված է 1991 թվականին ստորագրված Քիմիական եւ կենսաբանական զենքի վերահսկողության համաձայնագրի խախտման հետ եւ Մոսկվան պետք է պահպանի այն մանդատը, որը ստանձնել է։ «Չունենք պատրանքներ առ այն, որ Ռուսաստանը այնպիսի քայլեր կձեռնարկի, որոնք կկանխեն նոր սանկցիաների սահմանումը»,- ամփոփել է Անդրեա Թոմփսոնը։