Թունիսից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անթալիայում

Թունիսից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անթալիայում
Թունիսից դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել թուրքական Անթալիայի պահեստային օդանավակայանում, РИА Новости գործակալությանն ասել են Դոնի Ռոստովի օդանավակայանում:



«Բորտն այժմ գտնվում է այնտեղ, մեր տվյալներով ինքնաթիռում կա 180 ուղևոր»,- նշել են օդանավակայանում:



Գործակալության զրուցակցի խոսքով՝ երթուղին իրականացնում է «հյուսիսային քամի» ընկերությունը: Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսությունը հաստատել է արտակարգ վայրէջքի մասին տեղեկությունը:



Այժմ ճշտվում են միջադեպի պատճառները: Դոնի ռոստովի ԶԼՄ-ների տվյալներով՝ օդաչուն արտակարգ վայրէջք է խնդրել շարժիչներից մեկի խափանման պատճառով: