Քաղաքացին պնդում է՝ իրենից խլել են բնակարանը եւ վաճառել

Քաղաքացին պնդում է՝ իրենից խլել են բնակարանը եւ վաճառել
83-ամյա Դուստրիկ Հովակիմյանը կորցրել է բնակարանը, նա դրա մեջ մեղադրում է իր հարեւանին, որը բնակարանը վերցրել է եւ վաճառել։ Մեր խմբագրություն դիմաց կինը պատմեց․ «1991 թվականից նստել եմ, բոլոր վճարումները արել եմ, 60 հազար գազ եմ քաշել, լույս եմ քաշել։ Վերջը 20 տարի նստելուց հետո, 2011 թվականին ձեռքիցս վերցրին։ Գալստյան Շուռան եւ կինը մեր հարեւաններն են, 2011 թվին իրենց թոռը՝ Գալստյան Գեւորգը, տարիքը առավ, եկել ա պապական տուն, տունը ձեռքիցս առան, տվին իրեն»։



Տիկնոջ խոսքով՝ ինքը դեռ ԽՍՀՄ ժամանակից հանդիսացել է բնակարանի սեփականատերը, մինչդեռ հարեւանները պնդում են, որ դա ոչ թե Դուստրիկ Հովակիմյանի, այլ իրենց բնակարանն է․ «Այդ շենքը վթարային է, 2005 թվականին եկան, ամրացրին։ Ուզում էի գնայի, գրանցեի, էդ ժամանակ տունը ձեռիցս վերցրին։ Իմ սեփականն ա, իմ բնակարանը վերադարձվի ինձ, 20 տարի նստել եմ, դրանից հետո եկավ, նստավ, հետո ծախեց, գնաց։ Ի՞նչ իրավունք ունես դու տունը ծախես, գնաս»։



Գալստյանների բնակարանից մի կին հարցի վերաբերյալ մեզ պատասխանեց․ «Էդ բնակարանը արդեն 10 տարի ա մերն ա, էդ բնակարանը մենք արդեն վաճառել ենք։ Փաստաթղթով մերն է, ինքը արդեն ավելորդ բաներ անում, 10 տարի ա էդ բնակարանը մերն ա, այդ բնակարանը մեզանից հիմա ուրիշ մարդ է գնել, սեփականության վկայականը 10 տարի է մեր ձեռքում է, նենց, որ մյուս անգամ չզանգեք»։



_Մանրամասները՝ տեսանյութում։_