Գեղարդի վանք տանող ճանապարհահատվածը միակողմանի բացվել է

Գեղարդի վանք տանող ճանապարհահատվածը միակողմանի բացվել է
ԱԻՆ-ից հեղեկացնում են՝ օգոստոսի 9-ի ժամը 12:00-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանորեն բացվել է:



Ներկայումս «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները ճանապարհահատվածում իրականացնում են համապատասխան աշխատանքներ: 



***



Օգոստոսի 8-ին, ժամը 10:56-ին Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման աշխատանքներին աջակցելու համար դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



Ժամը 17:25-ին «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:



***



Օգոստոսի 7-ին, ժամը 10:00-ին Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման աշխատանքներին աջակցելու համար դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



Ժամը 17:00-ին «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:



***



Օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որոնք իրականացնում են Կոտայքի ՃՇՇ-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա: 



Ժամը 15:30-ին ավարտվել են պայթեցման միջոցով արհեստական քարաթափման նախապատրաստական աշխատանքները: 



Ժամը 15:46-ի և 18:00-ի սահմաններում իրականացվել են պայթեցման աշխատանքներ, որոնց արդյունքում վերջնական վտանգը չի վերացել: Աշխատանքները դադարեցվել են ժամը 18:30-ին, կվերսկսվեն վաղը առավոտյան:



Ժամը 12:56-ից մինչև 18:38-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը տարածքում իրականացրել է հերթապահություն և օժանդակել պայթեցման աշխատանքներին:



ՃՈ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է գիշերային հերթապահություն:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



***



Օգոստոսի 5-ին, ժամը 09:45-ին դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



«Նյուտեխշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներ, իսկ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից՝ ճանապարհի մաքրման աշխատանքներ:



Ժամը 09:30-ից 20:59-ը հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տարածքում իրականացրել է հերթապահություն և օժանդակել պայթեցման աշխատանքներին:



Ժամը 20:10-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:



***



Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:



Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:



Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:



Ժամը 13:55-ից մինչև 02:22-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն իրականացրել է հերթապահություն և օժանդակել փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներին, որոնք իրականացրել է «Նյուտեխշին» ՍՊԸ-ն: «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն իրականացրել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:



Ժամը 01:10-ին ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: